Ուրբաթ, 14. 02. 2025

spot_img

Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց  Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի  պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը. Գրիգորյանն ազատ չի արձակվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Դատարանը մերժել է մեր միջնորդությունը»,- ասաց Մկրտչյանը:

Պաշտպանը չբացառեց, որ կրկին միջնորդություն են ներկայացնելու:

2018 թ. դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:

2019 թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բավարարել Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը: Գրիգորյանը կրկին կալանավորվել էր: Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին