Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

ՀՀ-ում ԱՄԷ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ԱՄԷ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: 

Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Նախագահ Արմեն Սարգսյանը, հիշատակելով վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր այցը, բավականին արդյունավետ ու հաջողված քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ասել է, որ դրանց իրականացումն ավելի մեծ տեմպ կհաղորդի երկկողմ դինամիկ զարգացող համագործակցությանը: 

Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ զրուցակիցները որպես համագործակցության գերակա ուղղություններ, մասնավորապես, առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության, այլընտրանքային էներգիայի ոլորտները։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին