Ուրբաթ, 14. 02. 2025

spot_img

Ալեքսանդր Սարգսյանը 11,5 միլիոն դոլար է վճարել հարկային և այլ ակտերով. ԱԱԾ-ում քրեական գործն ընթացքի մեջ է

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ազատի Սարգսյանը պետությանն անհատույց 18,5 միլիոն դոլարին համարժեք դրամ փոխանցելուց զատ նաև 11,5 միլիոն դոլար վճարել է հարկային պարտավորությունների, չարաշահումների և այլ ակտերով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այսինքն, հարկային ակտ է գրվել և գումար է գանձվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը նշեց, որ քրեական գործը դեռ շարունակում է քննվել և ընթացքում նոր տեղեկություններ կլինեն Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի մասին:

Հարցին, թե ո՞ւմ հորդորով է վերադարձվել գումարը և ի՞նչ պայմանով, Վանեցյանն ասաց. «Թող այդ հարցին պատասխանի գումար վերադարձնողը: Ես պարոն Ալեքսանդր Սարգսյանի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել, որևէ բան չեմ պայմանավորվել»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ալեքսանդր Սարգսյանն իր բանկային հաշիվներից մեկին ունի 30 միլիոն դոլար և խոստացել է այն վերադարձնել պետությանը»:

Մի քանի օր առաջ «Արմենպրես»-ը վարչապետի աշխատակազմից տեղեկացել էրորԱլեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի ևքննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել էպետությանը 18,5 մլն դոլարին համարժեք դրամ:

Քրեական գործը քննվում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին