Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին

Արտահանման լիցենզիաների վերականգնումից երկու շաբաթ անց իսրայելական Aeronautics Defense Systems ռազմարդյունաբերական ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ նոր պայմանագիր է ստորագրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Jerusalem Post-ը: Ընկերության հայտարարության համաձայն` 13 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով: Պայմանագրի շրջանակներում Aeronautics Defense Systems ընկերությունը ապահովելու է Ադրբեջանին վաճառված Orbiter 1K ռազմական ինքնաթիռների վերանորոգման աշխատանքը:

Orbiter 1K-ը անօդաչու թռչող սարք է, որն արտադրվում է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության կողմից:

2017թ. օգոստոսին իսրայելական թերթերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Aeronautics ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ-ներն այդ երկրին վաճառելուց առաջ փորձարկել են հայկական դիրքերի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն էր սկսել և տեղեկատվություն տարածվեց, որ պաշտպանության նախարարությունը կասեցրել է ընկերության ղեկավարների արտահանման թույլտվությունները: 2019թ. փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Aeronautics ընկերությանը թույլատրել է շարունակել ԱԹՍ-ների վաճառքն Ադրբեջանին: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին