Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բազմամյա պատմական կապերը, մշակութային առնչություններն ու դիվանագիտական հարաբերությունները: Երկկողմ կապերի զարգացման գործում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի ուրույն դերակատարությունը:

Արժեւորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ նորընտիր խորհրդարանի պատգամավորական բարեկամական խումբն իր զգալի դերակատարությունը կունենա երկկողմ շփումների ակտիվացման հարցում:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական վավերացման գործընթացին, շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար:

Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, փոխանցել է Բուլղարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչեւայի` Բուլղարիա այցի հրավերը:

Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, եւս կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունն ու միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացումը: Դեսպանն արձանագրել է, որ հայերն իրենց զգալի ներդրումն ունեն Բուլղարիայի կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ իր երկրի կողմից վավերացմանը, դեսպանը համոզմունք է հայտնել, որ այն կխթանի Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, ընդգծել, որ հայ-բուլղարական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին