Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել. նախագահ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ կա համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ։ Հայաստան-Լատվիա համագործակցությունը հատկապես կարևորվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում. նախագահ Սարգսյանն առաջնային է դիտարկել ԵՄ անդամների կողմից Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։

Նախագահ Սարգսյանը որոշ ոլորտների բարեփոխումների լատվիական փորձը օգտակար և ուսանելի է համարել Հայաստանի համար: Իր հերթին նախագահ Վեյոնիսն ասել է, որ պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձառությունը կիսել հայ գործընկերների հետ։

Նշելով, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք կարող ենք միմյանց օգնել և միմյանցից սովորել»։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին