Ուրբաթ, 16. 05. 2025

spot_img

Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Կիպրոսի նախարարը տպավորված էր, վստահեցրեց՝ ակտիվ համագործակցելու են Կենտրոնի հետ»,-նշված է ռեկտորի գրառման մեջ:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ Կիպրոսից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի մասնաշենքում տեղավորված վերականգնողական կենտրոնը շահագործման է հանձնվել 2018 թվականի հունվարի 29-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին