Երկուշաբթի, 10. 02. 2025

spot_img

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 12-ին,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  նոր մեղադրանք է առաջադրել: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։

Բացի ՀՀ քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300.1-րդ հոդվածից՝  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը:

«Տեղեկացնենք նաև,  որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին