Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը, ամփոփելով 2018 թվականին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից կատարված աշխատանքը, այն, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ գերատեսչության առջեւ դրված են կարեւոր ու պատասխանատու խնդիրներ, եւ համակարգի աշխատանքից է նաեւ կախված մեր երկրի բնականոն կենսագործունեության ապահովումը, պետության, հասարակության ու քաղաքացիների շահերի պաշտպանությունը, օրինականության պահպանումը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը:

«Այդ գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար պահանջվում է արհեստավարժության բարձր մակարդակ, պատասխանատվություն, սկզբունքայնություն եւ նվիրվածություն: Դատախազությունում կա համապատասխան ներուժ այդ ամենը անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար»,- նշել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին