Երեքշաբթի, 18. 02. 2025

spot_img

«Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Լևոն Տեր-Պետրոսյանը

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ»,-հավելել է Արման Մուսինյանը: 

Փետրվարի 6-ին ՀՔԾ-ն չէր մեկնաբանել նույն գործի շրջանակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ  Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին