Երեքշաբթի, 17. 06. 2025

spot_img

Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փետրվարի 9-ի 2018 թվականի դատավճռով  2 տարի ազատազրկման դատապարտված  Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019 թ. փետրվարի 2-ին  ազատ է արձակվել:

Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ԱՀ դատախազության լրատվական ծառայությունից:

Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն  մեղադրվում էր այն բանում, որ նա հանդիսանալով  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ  մոտոհրաձգային  բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017 թ. փետրվարի 01-ին ժամը 15.00-ի  սահմաններում առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի  ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից  պահպանվող  պետական սահմանը, մտել  մարտական  դիրքի  խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին