ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունենալու երկրի վարչապետի, արտաքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի հետ: Նախատեսված է նաև նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- ասաց Նաղդալյանը:
Խոսնակը նաև նշեց, որ Տալինում նախարարը, որպես բանախոս մասնակցելու է Տալինի 6-րդ Արևելյան գործընկերության տարեկան համաժողովին, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին: