Հինգշաբթի, 10. 10. 2024

spot_img

Արտգործնախարարը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կողմերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետն իր խոսքում նշել էր, որ իր կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է:

«Հայաստանը բանակցություններում ունի իր մասը: Հայաստանը բանակցող կողմ է: Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այս առումով կա երեք կողմ: Հայաստանը շարունակելու է այդ ամենը անել»,- ասաց նախարարը:

Փետրվարի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր.

«Կարծում եմ՝ համանախագահող երկրները (ԵԱՀԿ Մինսկի խմբի), նաև միջազգայինհանրությունը հստակ արձանագրել ենոր լուծման խնդիրը հենց հակամարտությանմեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն էև միջազգային հանրությունը չիկարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունըընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել բանակցության համարԵս կարծումեմոր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հաջողել է այդ հարթակըստեղծելու առումով»

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին