Յունուարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Աւստրալիայի եւ Նոր Զելանտիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաճարեանի եւ թեմական խորհրդի հրաւէրով, հովուապետական այցով մեկնեց Աւստրալիա:
Նորին Սրբութեանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղայ Ծատուրեանը: