Շաբաթ, 13. 07. 2024

spot_img

Մի Երգի Պատմություն – 1 – «Besame Mucho» («Համբուրիր ինձ կրքոտ») – Կոնսուելո ՎելասկեսՄի Երգի Պատմություն – 1 – «Besame Mucho» («Համբուրիր ինձ կրքոտ») – Կոնսուելո Վելասկես (նկարներ, տեսերիզներ)

ԱՆԱՀԻՏ ԿՈՇԿԱՐՅԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

Հաճախ է պատահում, երբ բազմաթիվ անգամ լսած երգը լսում ենք նորից  ու նորից, բազմաթիվ անգամներ, օրեր, ժամեր, տարիներ անցկացնում  այդ երգի ընկերակցությամբ, հուզվում, ուրախանում, տխրում, սիրահարվում, հիասթափվում նրանց լուռ ընկերակցությամբ: Կան երգեր, որ տեսել են մեր կյանքի գրեթե բոլոր էտապները հաջորդաբար և ավելի շատ հուշեր են պահում իրենց մեջ, քան մենք: Երբեմն էլ նրանք մեր միակ ընկերներն են օրվա կոնկրետ ժամին կամ կյանքի կոնրետ շրջանում: Կան երգեր, որոնց տարիքն ավելի մեծ է, քան մերը: Կան նաև երիտասարդները:  Դրանց բոլորին կապում  է մեկ բան. նրանք դարձել են պատմություն: Լավ  երգը ,լավ գինու  նման, չի հնանում, այլ մեծացնելով տարիքն՝ ավելի լավն է դառնում դրանից: 

Օրեր առաջ, հերթական անգամ,  սովորության համաձայն, բացեցի երգացանկս ու միացրեցի սիրելի երգերից մեկը (կարծեմ թե արդեն միլիոներորդ անգամ): Բառերը, որ առաջինից մինչև վերջինը անգիր գիտեի, կպչուն մտքի նման սկսեցին անընդհատ պտտվել շուրջս: Որոշեցի անպայման  իմանալ երգի ստեղծման պատմությունը, հեղինակի զգացողությունը, ներաշխարհը ՝ երգը արարելու պահին: Եվ, ի զարմանս ինձ, հայտնաբերեցի, որ երգը պատմություն լինելուց բացի ունի նաև նախապատմություն, որն է՛լ ավելի հետաքրքիր է դարձնում այն և բացահայտում  բոլորովին ուրիշ տեսանկյունից:

Այսպես և ծնվեց «Մի Երգի Պատմություն» շարքը գրելու և, սիրելի ընթերցող, քեզ  հետ բացահայտումներս կիսելու միտքը, որտեղ բազմաթիվ անգամ լսված ու ընտանիքի անդամ դարձած երգերի մասին կպատմեմ այն, ինչ նրանք թաքցնում են մեզանից, կամ`պարզապես լռում: Երգեր, որոնք երաժշտության պատմության մեջ թողել են իրենց հետքը և դասվել «անմահների» շարքին: 

*****

 

ԱՆԱՀԻՏ ԿՈՇԿԱՐՅԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

Հաճախ է պատահում, երբ բազմաթիվ անգամ լսած երգը լսում ենք նորից  ու նորից, բազմաթիվ անգամներ, օրեր, ժամեր, տարիներ անցկացնում  այդ երգի ընկերակցությամբ, հուզվում, ուրախանում, տխրում, սիրահարվում, հիասթափվում նրանց լուռ ընկերակցությամբ: Կան երգեր, որ տեսել են մեր կյանքի գրեթե բոլոր էտապները հաջորդաբար և ավելի շատ հուշեր են պահում իրենց մեջ, քան մենք: Երբեմն էլ նրանք մեր միակ ընկերներն են օրվա կոնկրետ ժամին կամ կյանքի կոնրետ շրջանում: Կան երգեր, որոնց տարիքն ավելի մեծ է, քան մերը: Կան նաև երիտասարդները:  Դրանց բոլորին կապում  է մեկ բան. նրանք դարձել են պատմություն: Լավ  երգը, լավ գինու  նման, չի հնանում, այլ մեծացնելով տարիքն՝ ավելի լավն է դառնում դրանից: 

Օրեր առաջ, հերթական անգամ,  սովորության համաձայն, բացեցի երգացանկս ու միացրեցի սիրելի երգերից մեկը (կարծեմ թե արդեն միլիոներորդ անգամ): Բառերը, որ առաջինից մինչև վերջինը անգիր գիտեի, կպչուն մտքի նման սկսեցին անընդհատ պտտվել շուրջս: Որոշեցի անպայման  իմանալ երգի ստեղծման պատմությունը, հեղինակի զգացողությունը, ներաշխարհը ՝ երգը արարելու պահին: Եվ, ի զարմանս ինձ, հայտնաբերեցի, որ երգը պատմություն լինելուց բացի ունի նաև նախապատմություն, որն է՛լ ավելի հետաքրքիր է դարձնում այն և բացահայտում  բոլորովին ուրիշ տեսանկյունից:

Այսպես և ծնվեց «Մի Երգի Պատմություն» շարքը գրելու և, սիրելի ընթերցող, քեզ  հետ բացահայտումներս կիսելու միտքը, որտեղ բազմաթիվ անգամ լսված ու ընտանիքի անդամ դարձած երգերի մասին կպատմեմ այն, ինչ նրանք թաքցնում են մեզանից, կամ`պարզապես լռում: Երգեր, որոնք երաժշտության պատմության մեջ թողել են իրենց հետքը և դասվել «անմահների» շարքին: 

*****

Ողջ աշխարհին հայտնի երգն առաջին անգամ կատարեց  Էմիլիո Տուերոն ՝ 1940թ.-ին: Տարբեր երկրների երաժշտական  քննադատների հարցումների արդյունքում մեքսիկական երգը մտնում է 20-րդ դարի 10 ամենահայտնի երգերի շարքի մեջ: Այն կատարվել է ավելի քան 120 լեզուներով՝ 100-ից ավել երկրներում: Ձայներիզների և ձայնասկավառակների ընդհանուր վաճառքը գերազանցել է 100 միլիոն օրինակը, և երգի կատարման համար մինչ օրս հոնորար է փոխանցվում հեղինակի իրավատերերին (նրա մահվանից հետո):

Երաժշտության պատմության  մեջ ամենառոմանտիկ երգերից մեկը  Կոնսուելո Վելասկեսը գրել է, երբ դեռ տակավին շատ երիտասարդ  էր: Կաթոլիկ դպրոցի շրջանավարտ գեղեցկադեմ օրիորդը  հմուտ էր երաժշտական պարտիտուրներում, իսկ համբույրների մասին գիտեր լոկ գրքերից: Ամբողջ  ազատ ժամանկը ծախսում էր երաժշտության վրա, երիտասարդ տղաների հետ հանդիպման համար ժամանակ չէր մնում: «Ես ամաչում էի ասել, որ երգի հեղինակը ես եմ: Ես այն գրեցի ,երբ   ընդամենը 15 տարեկան էի և երբեք չէի համբուրվել մինչ այդ»-իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է հեղինակը:

Երգն առաջիններից մեկը լսեց հեղինակավոր ռադիոկայաններից մեկի ծրագրերի խմբագիր Մարիանո Րիվերան, ով հետագայում դարձավ հայտնի պրոդյուսեր:Սկզբում նա  ստանձնեց երգը հայտնի դարձնելու գործը, իսկ արդյունքում՝ ամուսնության առաջարկ արեց  ամաչկոտ գեղեցկուհի օրիորդին, որի փոխարեն  փեսացուին «Այո’» ասաց նրա մայրը:

Երգը կրել է  բազմաթիվ ձևափոխություներ, հնչել հազարավոր  համերգների ժամանակ: Այն կատարել են Ֆրենկ Սինատրան ,էլլա Ֆիցջերալդը, Լուի  Արմսթրոնգը, Բիթլս խումբը, Էլվիս Փրեսլին, Շարլ Ազնավուրը,Խոսե Կարերասը,Խուլիո Իգլեսիասը, Պլասիդո Դոմինգոն և այլ համաշխարհային աստղեր: Հայտնի ռեժիսոր Ուոլթ Դիսնեյը, երգով հրապուրված, այնքան ցանկացավ այն զետեղել  իր ֆիլմերից մեկում, որ Վելասկեսին առաջարկեց տեղափոխվել Հոլիվուդ և նկարահանվել ֆիլմերում: Վելասկեսն իհարկե չնկարահանվեց ֆիլմերում, բայց նրա երգը բազմաթիվ անգամ հնչեց հոլիվուդյան ,եվրոպական  և  խորհրդային ֆիլմերում:

Վելասկեսը բազմաթիվ դասական ստեղծագործություններ հեղինակ է, սակայն, իբրև կոմպոզիտոր, նրան հաջողություն ու փառք բերեց  «Բեսամե Մուչո»-երգը՝ ստվերելով հաջորդող ստեղծագործությունները:

Երգը հիրավի դարձել է «սիրո հիմն» և աշխարհում չկա վայր, ուր  չերգվի մինչ օրս՝ հուզելով ունկնդիրներին և լցնելով ջերմությամբ: Այն վաղուց ապրում է իր առանձին՝ ինքնուրույն  կյանքով և իրավունք ունի համարվել դարի անմահ երգերից:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին