Շաբաթ, 24. 02. 2024

spot_img

Ռուսական «Վեդոմոստի»-ի ընթերցողները Նիկոլ Փաշինյանին ճանաչել են տարվա քաղաքական գործիչ

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողների քվեարկությամբ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Տարվա քաղաքական գործիչ»: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս անվանակարգում ներկայացված մյուս թեկնածուներից պարբերականի խմբագրությունը, որպես տարվա քաղաքական գործիչ, ընտրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Պարբերականը նշում է, որ անցնող տարին նշանավորվեց հեղափոխությամբ հետխորհրդային տարածքում, որն այս անգամ տեղի ունեցավ  Ռուսաստանի դաշնակից Հայաստանում: «Վեդոմոստի»-ն ներկայացնում է հեղափոխության հետ կապված զարգացումները՝ նշելով, որ դրանք սկսվեցին մարտին, երբ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ արտահայտելով իրենց բողոքը գործող իշխանություններին:

«Երեւանի կենտրոնում տեղի ունեցած  հանրահավաքները, որոնք ծավալվեցին նաև Հայաստանի մյուս մարզերում, փողոցները, կառավարության շենքերը փակելը հանգեցրեց նրան, որ այդ ժամանակ իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց»,- նշում է պարբերականը:

Ամփոփելով իրադարձությունները՝ պարբերականը նշել է, որ դեկտեմբերի սկզբին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով,  Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը:

«Վեդոմոստի» պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» բաժնում առաջարկել էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թեկնածությունը:

Պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգից բացի սահմանել է նաև «Տարվա գործարար», «Տարվա պրոֆեսիոնալ», «Տարվա անհատ», «Տարվա մշակութային հերոս», «Տարվա զոհ» անվանակարգերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին