spot_img

«Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 11-ի վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների հնարավոր թեկնածուների հարցը:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Այո, ճիշտ է, քննարկվել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը»,-ասաց Սիմոնյանը:

Նա չցանկացավ անուններ նշել և այլ մանրամասներ ներկայացնել: 
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ: «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70,44 տոկոս ձայն,  ԲՀԿն՝ 8,27, ԼՀԿն՝ 6,37 տոկոս:

Աննա Գրիգորյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին