Շաբաթ, 24. 02. 2024

spot_img

Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Նա ազատ է արձակվել նոյեմբերի 6-ին: Կիրառվել է համաներում դատապարտվածի նկատմամբ»,- նշեց Պետրոսյանը:

2013թ-ի նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում տեղի են ունեցել բախումներ, որոնց մասնակցել են Շանթ Հարությունյանն ու նրա կողմնակիցները: Հարությունյանը կալանավորվել էր նույն օրը: 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին