Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Հայաստանն ու Բելառուսը պետք է ամրապնդեն գիտական համագործակցությունը. Արմեն Սարգսյան

Հայաստանը և Բելառուսը պետք է ակտիվացնեն գիտական համագործակցությունը թվային և լազերային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, միջուկային էներգիայի օգտագործման և դեղագործության ոլորտներում: Այս մասին  հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:

Արմեն Սարգսյանի կարծիքով` հեռանկարային ուղղությունների թվում են նաև կենսատեխնոլոգիայի, գենետիկայի, էլեկտրոնիկայի, սննդի արտադրության ոլորտներում հետազոտությունները: «Այս ուղղություններով մենք կարող ենք միասին ուղիղ աշխատել»,- ընդգծել է նախագահը:

Արմեն Սարգսյանը տպավորվել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի գիտական գործունեության արդյունքներով, հատկապես, տիեզերական հետազոտության, օբյեկտների, արտադրանքի և ծառայությունների ավտոմատ նույնականացման, էլեկտրոնիկայի ոլորտներում: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին  անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում` 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին: «Մեր երկրների գիտությունների ակադեմիայի միջև բարեկամությունը ունի հսկայական արժեք»,- ասել է նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին