Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Մանվել Գրիգորյանը ցանկանում է առանց որևէ պարտավորության տարածք նվիրաբերել պետությանը

Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել  Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը:

«Մանվել Գրիգորյանի ներկայացուցչի կողմից գրություն է ուղարկվել մեր կոմիտե, որ նա պատրաստակամ է նվիրաբերել տարածք  առանց որևէ պարտավորության: Մնացած մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ վարչության մյուս տեղակալի համակարգմանը ենթակա գործառույթների մեջ է մտնում պայմանավորվածությունը»,- ընդգծեց Աթանեսյանը:

ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչության նախագահի մյուս տեղակալը՝  Գևորգ Լոռեցյանը,  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց,  որ իրենց գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են պետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը՝ հավելելով, որը ներառում է մոտ 5500 քմ շենք-շինություն։ «Տարածքի արժեքը կազմում է 5.084 միլիարդ դրամ: Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»,- գրել է Լոռեցյանը։

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը  հունիսի 19-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելու և այլ անձանց հետ նապնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յորացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երևանիընդհանուր իրավասության դատարանը՝ հոկտմեբերի 15-ինորոշում է կայացրել երկու ամսովերկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին