Շաբաթ, 13. 07. 2024

spot_img

Տեղի Ունեցաւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովուապետերի Հանդիպումը

Հոկտեմբերի 24ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցաւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Նախ տեղի ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրոյցը, որից յետոյ հանդիպումը Վեհափառ Հայրապետի պատուիրակութեան հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարուեց երկու Եկեղեցիների միջեւ առկայ ջերմ եղբայրական յարաբերութիւններին ու համագործակցութեանը:  Արծարծուեցին Մերձաւոր Արեւելքում քրիստոնէական համայնքների խնդիրներին, Երուսաղէմում Եկեղեցիների իրաւունքներին վերաբերող հարցեր:

Ընդգծուեց մարդկութեան առջեւ ծառացած ժամանակակից մարտահրաւէրների յաղթահարման գործում, աշխարհում խաղաղութեանն ու համերաշխութեան հաստատմանն ի խնդիր Քրիստոնէական Եկեղեցիների գործակցութեան առաւել խթանման եւ ջանքերի մէկտեղման անհրաժեշտութիւնը:

Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման  ուղղութեամբ ձեռնարկուող քայլերի մասին:

Նոյն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ունեցաւ նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Արեւելեան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լէոնարդոյ Սանդրիի եւ Քրիստոնէական միութեան քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնութիւն կարդինալ Կուրտ Կոխի հետ: Խօսուեց երկու Եկեղեցիների միջեւ կապերի զօրացման ուղիների, Արեւելեան Ուղղափառ-Կաթոլիկ երկխօսութեան շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների եւ համատեղ իրականացուելիք ծրագրերի մասին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին