Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր

Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկ անձ էլ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. վկայակոչելով ktla.com-ը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի գիշերը:

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների հետևանքով 40-50 տարեկան մեկ մարդ զոհվել է: Ոստիկանությունը հարցաքննում է միջադեպին ականատես եղած բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր հավաքված են եղել բանկետի մասնակցելու համար:

Գլենդելի ոստիկանության սերժանտ Դեն Սաթլզը հայտնել է, որ բանկետին մասնակցել է նվազագույնը 100 մարդ: «Հետևաբար, մեզ ծանր աշխատանք է սպասվում, քանի որ մենք պետք է զրուցենք նրանցից յուրաքանչյուրի հետ»,- ասել է նա:

Նա նաև հայտնել է, որ կրակոցներ արձակած անձը մոխրագույն մեքենայով փախուստի է դիմել: Այլ տվյալներ նրա մասին չկան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին