Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ է տարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բոլոր 475 տեղամասերում կատարված նախնական հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը: Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:
ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը:
«Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22 տոկոս: