ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Փարիզում հանդիպելու է ֆրանսահայերի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյազնը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Վաղը Փարիզի ժամանակով 19.30-ին Փարիզի Pavillon Gabriel սրահում (5 , Avenue Gabriel, 75008 Paris) հանդիպում կունենամ ֆրանսահայերի հետ: Սիրելի հայրենակիցներ, հրավիրում եմ բոլորիդ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ծաղիկներ կխոնարհի Փարիզում Կոմիտասի առջև:
Նախատեսվում է, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: