Երեքշաբթի, 10. 12. 2024

spot_img

Կառավարությունը մտադիր է սկսել երկրից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթաց

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանըերկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:

«Գաղտնիք չիոր կոռումպացված հասարակություններում կոռուպցիայիհանրային միջոցներիյուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվումտվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվանգտնելու։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքըվերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնվածմի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի ևվերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-իցխորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրելՀամաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին