Հինգշաբթի, 12. 12. 2024

spot_img

Բեն Լադենի որդին ամուսնացել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կատարողի դստեր հետ

Խամզա բեն Լադենը՝ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդին, ամուսնացել Է Մոհամեդ Աթայի՝ այն զինյալների խմբի պարագլխի դստեր հետ, որոնք իրականացրել են 2001 թվական սեպտեմբերի 11-ի գրոհը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է The Guardian-ը, հղում անելով ահաբեկչի ընտանիքին, Խամզա բեն Լադենի խորթ եղբայրների կարծիքով, նա հավանաբար, ղեկավար պաշտոններից մեկն Է զբաղեցրել «Ալ Քաիդա»-ում: Նրանք նշել են, որ ժամանակին թիվ 1 ահաբեկիչը համարվող բեն Լադենի որդին պլանավորում Է վրեժ լուծել հոր մահվան համար, որին յոթ տարի առաջ վերացրել են Պակիստանում իրականացված ամերիկյան գործողության ընթացքում: Խամզա բեն Լադենը ՈՒսամա բեն Լադենի երեք կանանցից մեկի որդին Է, որն ամուսնու հետ ապրում Էր Պակիստանի Աբոտաբադ քաղաքի պահպանվող տարածքում, որտեղ եւ սպանվել Է ահաբեկիչը: Բեն Լադենի որդին քանիցս հանդես Էր եկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իսրայելի դեմ պատերազմ սկսելու կոչերով: Նրան համարում են «Ալ Քաիդա»-ի ներկայիս պարագլուխ Այման ազ Զավահիրիի տեղակալը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին