Երեքշաբթի, 10. 12. 2024

spot_img

Արցախում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող

 Արցախի Հանրապետությունում դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում մահացել է Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին