ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանը եւ Տիգրան Մանուկյանն ազատ են արձակվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց խափանման միջոցն օգոստոսի 3-ին փոխվել է «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների երաշխավորությամբ:
Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահե Էնֆիաջյանը: