Ուրբաթ, 13. 12. 2024

spot_img

Հայտնի է վարչապետի տանը հյուրընկալվող «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակցի անունը

 Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքը կհույրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից, վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Օգոստոսի 3-ին սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով  ընտրել է վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-նշել է Շուշան Փաշինյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին