ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտնած է, որ այսօր պիտի մեկնի Սանթ-Փեթերսպուրկ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդի նիստին: «Արմէնփրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ան գրառում կատարած է ֆէյսպուքի իր էջին:
«Ինչպէս յայտնի է, սահմանադրական փոփոխութիւններէ յետոյ ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրաւուած է ԵԱՏՄ բարձրագոյն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում, եւ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:
Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրաւական կարգաւորումները դեռեւս չեն համապատասխանեցուել ՀՀ սահմանադրութեան նոր տեքստին եւ վարչապետների խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունուել եւ ֆորմատը կաթուածահար կը լինէր:
Քանի որ դեռեւս թաւշեայ յեղափոխութեան օրերին յայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթուածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամէն ինչ անենք այդ կազմակերպութեանը մեր երկրի անդամակցութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում»,- յայտնած է Փաշինեանը: