Յունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաեւ Մայր Աթոռում պաշտօնավարող քահանաները:
Ժողովի մասնակիցները հանդէս եկան հետեւեալ յայտարարութեամբ.
«Սիրելի հոգեւոր եղբայրներ, սիրելի հաւատաւոր ժողովուրդ,
Վերջին օրերին համացանցում յայտնուել են նախաձեռնութիւններ եւ բողոքի կոչեր, որոնք հասցէագրուած են Աﬔնայն Հայոց Կաթողիկոսին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ﬕաբանութեանը: Ցաւում ենք, որ դրանց ﬕացել են նաեւ հաւատաւոր զաւակներ, ովքեր անկեղծօրէն մտահոգուած են ﬔր Եկեղեցու առաքելութեամբ:
Անուրանալի են անկախութիւնից ի վեր հայոց հայրապետների եւ ուխտապահ հոգեւորականների ջանքերով կատարուած աշխատանքները եւ արձանագրուած ձեռքբերումները հովուական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական եւ ﬔր ազգային կեանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինն իր ամէնօրեայ գործունէութեամբ մշտապէս հետամուտ է հոգեւոր կեանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կեանքում ի յայտ եկող խնդիրներն ու մարտահրաւէրները:
Ցաւալի է, որ բողոքի յիշեալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստուերել ամէնքիս համար գնահատելի եւ կենսական նշանակութիւն ունեցող այս աւանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղօթական կեանքը եւ գայթակղութիւն դառնալով բարեﬕտ հաւատացեալների համար: Առաւել եւս ցաւում ենք, որ հանդէս են գալիս նաեւ անձեր, ովքեր ժամանակին հնարաւորութիւն ունէին իրենց ծառայութեան ﬔջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը:
Մեր Եկեղեցու ներքին կեանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նուիրագործուած ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների ﬕջոցով: Խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ եւ հարթակներ չկան:
Յորդորում ենք ﬔր սիրեցեալ հաւատացեալներին եւ հոգեւոր եղբայրներին, որ նրանք երեւան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիւների եւ առաջնորդների առջեւ, իսկ երբ չգտնուեն լուծումներ, պատշաճ կերպով ներկայացուեն եկեղեցական բարձրագոյն ատեաններին: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ﬕաբանական ժողովը համոզուած է, որ Հայաստանեայց Սուրբ Եկեղեցուն յուզող աէն ﬕ խնդրի առնչութեամբ կը կայացուի համապատասխան որոշում՝ գոհացում տալով հաւատացեալների սպասումներին եւ կարիքներին: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ողջ ﬕաբանութիւնը հաւատարիմ է սրբազան իր ուխտին եւ ﬔր Տէր Յիսուս Քրիստոսի կողﬕց աւադնուած իր առաքելութեանը` ի խնդիր հայ ժողովրդի բարօրութեան եւ հայրենի ﬔր երկրի զօրացման:
Աղօթում ենք, որ Աﬔնակալ Տէրը խաղաղութիւն պարգեւի աէնքիս, իմաստութեան շնորհով պայծառացնի ﬔր ﬕտքը եւ պարգեւի զօրութիւն` բարին խորհելու, խօսելու եւ գործելու: Թող Տէրն Իր աﬔնախնամ հովանու ներքոյ ﬕշտ շէն ու հզօր պահի համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինը եւ ﬔր Հայոց աշխարհը:
«Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանուում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Յակովբոս Գ 18)»: