Եթէ երիտասարդներուն եւ ոստիկաններուն միջեւ որեւէ բախում տեղի ունենար, ապա ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը կը կանգնէր երկուքին միջեւ՝ թոյլ չտալով այդօրինակ միջադէպեր: Ինչպէս կը հաղորդէ «Արմէնփրես»-ը, նման դիտարկում ՀՀ նախագահը ըրած է «Էխօ Մոսքվիի»-ն տուած հարցազրոյցի ժամանակ:
«Իմ համակրանքը մշտապէս ժողովրդի կողմն է: Եթէ ժողովուրդը կանգնած է հրապարակում, ապա ես պէտք է այնտեղ լինեմ: Եթէ ժողովուրդն առաջնագծում է, ես պէտք է այնտեղ լինեմ: Ես այլ լծակ չունեմ եւ ամենայն հաւանականութեամբ չեմ էլ ունենայ: Այդպիսին է մեր Սահմանադրութիւնը, ես չեմ գրել այն: Սակայն երբ ես համաձայնուում էի, գիտէի, թէ ուր եմ գալիս»,- ընդգծած է Արմէն Սարգսեանը:
Ան շեշտած է, որ տարիներու ընթացքին որոշ լարուածութիւն կուտակուած է, որ տարբեր դրսեւորումներ ստացած է: «Կարելի էր երկիրը փոխել բարեշրջման ճանապարհով, կամ կարելի էր դա անել այնպէս, ինչպէս եղաւ: Հենց այդ պատճառով էլ սա ինձ ինչ-որ իմաստով չզարմացրեց: Զարմացրեց գործընթացի արագացուածութիւնը»,- ըսած է ՀՀ նախագահը:
Արմէն Սարգսեանը ընդգծած է նաեւ, որ Հայաստանը փոքր պետութիւն է, սակայն հայ ազգը համաշխարհային ազգ է, բան մը, որ մեր երկրի առաւելութիւնն է: «Ուստի Հայաստանն իրականում կարող է դառնալ շատ յաջողակ պետութիւն: Տինամիկ երկիր, որը նայում է ապագային՝ 21-րդ դարի երկիր՝ օգտագործելով այն հսկայական ներուժը, որ մենք ունենք»,- նշած է Արմէն Սարգսեանը: