Երեքշաբթի, 20. 05. 2025

spot_img

2017-ին Հայաստանը Ունեցած է Վերջին Տարիներու Ամենամեծ Տնտեսական Աճը` 7.5%

ԼԻԼԻԹ ԱԲՈՎԵԱՆ

2017-ին Հայաստանի մէջ արձանագրուած է 7.5% տնտեսական աճ: Ի դէպ, ամենամեծ աճը արձանագրուած է 4-րդ եռամսեակին` 11.2%: 2016-ին արձանագրուած էր 0.2% տնտեսական աճ:

Ազգային վիճակագրական ծառայութիւնը հրապարակած է Հայաստանի Հանրապետութեան ընկերա-տնտեսական վիճակը Յունուար 2018-ի զեկոյցը, ուր ամփոփուած են 2017-ի որոշ ցուցանիշներ:

Սկսած 2015-էն` Ազգային վիճակագրական ծառայութիւնը ՀՆԱ-ի ցուցանիշը կը հաշուէ համաձայն «Ազգային հաշիւներու համակարգ 2008» (ԱՀՀ 2008) միջազգային չափանիշի, որով վերահաշուարկուած են 2012-2014-ի ցուցանիշները: Մինչ այդ եղած ցուցանիշները համադրելի չեն վերջիններուս հետ:

Այդուհանդերձ 2000-2014 թուականներուն ընթացքին ՀՆԱ-ի երկնիշ աճ արձանագրուած է 2004-2007 թուականներուն` 2007-ին հասնելով 13.7%-ի: Իսկ 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամէն ու 14.1% տնտեսական անկումէն ետք ամենամեծ աճը եղած էր 2012-ին` 7.2%:

2017-ին մէկ շունչի ՀՆԱ-ն կազմած է 1,873 միլիոն դրամ կամ 3 880 տոլար: Տոլարային արտայայտութեամբ մէկ շունչի ՀՆԱ-ն նախորդ տարուան նկատմամբ աճած է 10%-ով:

ՀՆԱ-ն 2017-ին կազմած է 5.58 թրիլիոն դրամ:

2017-ի պետական ամավարկի հիման վրայ կանխատեսուած է 3.2% տնտեսական աճ, իսկ արդէն 2018-ի ամավարկով կը նախատեսուի 4.3% տնտեսական աճ:

Արժոյթի միջազգային հիմնադրամը Հայաստանի մէջ 2017-ի համար կանխատեսած էր 3.5% տնտեսական աճ:

Սիվիլնեթ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին