Փետրուար 2-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրեան համերգասրահին մէջ տեղի պիտի ունենայ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբի 2018-ի առաջին համերգը, որուն մենակատարն է դաշնակահար Քաթարինա Թրոյթլըր (Գերմանիա), խմբավար՝ Ճէյմզ Փ. Լիու (Սինկափուր): Այս մասին կը հաղորդէ ՀՀ մշակոյթի նախարարութիւնը։
Ծրագրով պիտի հնչեն Վ. Ա. Մոցարթի Դաշնամուրի թիւ 12 համերգը, Ա. Դվորժակի Սկերցօ գաբրիչոզոն եւ Յ. Սիպելիուսի թիւ 1 սիմֆոնիան: