Ուրբաթ, 16. 05. 2025

spot_img

Նախագահ Սերժ Սարգսեանի Շնորհաւորական Խօսքը Բանակի Օրուան Առթիւ Պարգեւատրման Արարողութեան Ժամանակ

Պարոնա՛յք զօրավարներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք սպաներ,

Սիրելի՛ ազատամարտիկներ,

Շնորհաւորում եմ ձեզ Բանակի օրուայ կապակցութեամբ: Այսօր դուք արժանացել էք հայրենիքի բարձր պարգեւներին եւ կոչումներին: Դա մեր ժողովրդի եւ պետութեան կողմից ձեզ երախտագիտութիւն յայտնելու մի դրուագ է:

Համոզուած եղէք, որ ձեր ծառայութիւնը եւ ներդրումը հայրենիքի պաշտպանութեան գործում շատ բարձր է գնահատւում: Ամէն անգամ այսպիսի պաշտօնական արարողութիւնները գալիս են ապացուցելու, որ իրօք, ոչ ոք եւ ոչինչ չի՛ մոռացուել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել: Վստահ եմ, որ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը մշտապէս խրախուսում է ձեզ՝ պատուով եւ արժանապատուութեամբ շարունակելու ձեր ազնիւ ծառայութիւնը Հայաստանին եւ Արցախին: 

Ձեր անցած ճանապարհն ու անբասիր ծառայութիւնը մէկ նպատակ է հետապնդում՝ պահպանել Հայաստան աշխարհի անվտանգութիւնը եւ անդորրը: Ձեր եւ ձեր զինակիցների շնորհիւ ապրում ու արարում է Հայաստանը: Այսօր քայլ առ քայլ, հետեւողականօրէն իրականացւում են մեր ժողովրդի նուիրական երազանքները: Այս համոզմամբ եւ գիտակցութեամբ Հայաստանը շարունակելու է հազարամեակների իր երթը դէպի լուսաւոր ապագայ:

Շնորհաւորում եմ նրանց, ովքեր այս դահլիճում են եւ, իհարկէ, նաեւ նրանց, ովքեր այլ արարողակարգով են ստացել իրենց պարգեւները: Դուք եւ ձեր զինակիցները Հայաստանի ժողովրդի յոյսն ու ապաւէնն էք: Մենք հպարտանում ենք ձեզնով եւ յենւում ձեր յաղթական կամքի վրայ:

Շնորհակալ եմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին