Չորեքշաբթի, 14. 05. 2025

spot_img

Բակո Սահակյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը պետական պարգեւներ է հանձնել համակարգի մի խումբ ծառայողների եւ հանդես եկել ելույթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջեւ դրված են կարեւոր խնդիրներ, եւ դրանց հաջող ու արդյունավետ լուծումը կառույցի ղեկավարներից ու ողջ անձնակազմից պահանջում է պատասխանատու մոտեցում եւ ամենօրյա քրտնաջան աշխատանք:

«Ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ, պատրաստված ու արհեստավարժ, գործին նվիրված աշխատակիցներ, ովքեր ի վիճակի են պատշաճ մակարդակով իրականացնել իրենց գործառույթները»,- նշել է երկրի ղեկավարը, հավելելով, որ պետությունը այսուհետ եւս կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ծառայության աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին