Երեքշաբթի, 03. 06. 2025

spot_img

Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր

     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլին կատարած այցի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագիրը: Սլովենիայի Հանրապետության կողմից այն ստորագրել է ենթակառուցվածքների նախարար Պետեր Գասպերիչը:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համաձայնագիրը նպատակ ունի նպաստել երկու պետությունների միջև առևտրի և տնտեսական կապերի զարգացմանը, խթանել համագործակցությունը ճանապարհային փոխադրումների ոլորտում՝ շուկայական տնտեսության շրջանակներում, հասնել ինտերմոդալ փոխադրումների զարգացմանը: Համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների տարածքների միջև իրականացվող բեռների և ուղևորների ճանապարհային փոխադրման, իրենց երկրներով տարանցիկ և երրորդ երկիր կամ երրորդ երկրից կողմերից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից իրականացվող փոխադրումները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին