spot_img

Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել ՓՊ նախագահի ընտրությունները. Արա Զոհրաբյան

   Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 9-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնի:

     «Միգուցե որոշ փաստաբաններ դեմ են այս ընտրություններին, սակայն այս դիրքորոշումը բոլորին  չի վերաբերում: 1852 փաստաբաններից յուրաքանչյուրս ունենք մեր ամբիցիաները՝ առողջ կամ անառողջ, բայց իմ պատասխանատու կարգավիճակը ստիպում է ինձ լինել հանդուրժող և սեփական շահերս ստորադասել ընդհանուրի շահերին: Մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնեմ, կփորձեմ ամեն ինչ անել, որ փաստաբանների պալատից կամ ինձնից վիրավորված բոլոր գործընկերներս շարժվեն ընդհանուր շահով»,-ասաց Զոհրաբյանը:

     Նրա կարծիքով՝ ընդհանուր շահի դեմ է ուղղված իր գործընկերներից  Տիգրան Աթանեսյանի և իր ընկեր Արթուր Գրիգորյանի՝ Փաստաբանների պալատի գրանցումն անվավեր ճանաչելու հայցը :

     «Հեշտ է մեղադրելը, թե պալատը չի պաշտպանում փաստաբանների շահերը: Կարծում եմ՝ նման խոսքերը պետք է հիմնավորված լինեն փաստերով: Փաստաբանների պալատն ունի իր թերությունները, և գործընկերներ պետք է իրենց քայլերով մեզ օգնեն»,– ասաց թեկնածուն:

     Հացադուլով գործընթացի դեմ պայքարելու հարցին վերապահումով է մոտենում թեկնածուն: «1852 փաստաբան ներկայացնող կառույցը պարտավոր է գործել հավասարակշռված: Այս առումով գործընկերների առջև բաց ենք ցանկացած համագործակցության համար»,-եզրափակեց Զոհրաբյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին