ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջաններում քննարկումներ ու բանավեճեր կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Բաքու այցելած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը:
«Խորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որտեղ քննարկվում են հակամարտությունները՝ մասնավորապես, նրանք, որոնք գտնվում են ԵԱՀԿ տարածքում: ԵԱՀԿ-ն ունի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ում միջոցով կազմակերպությունը հակամարտությունը պահում է իր ուշադրության կենտրոնում»,-ասել է Մուտոնենը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նա այցելելու է ԼՂ շփման գիծ, Մուտոնենը հայտնել է, որ դա կարող է տեղի ունենալ իր հաջորդ այցի ժամանակ: