Չորեքշաբթի, 13. 11. 2024

spot_img

Կառավարությունը մտադիր է արտահանողների ԱԱՀ-ն վերադարձնել ավելի կարճ ժամանակահատվածում. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումներին ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների վերաբերյալ հանձնարարական տվեց:  Վարչապետի խոսքով՝ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի, ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում  և կառավարությունը հսկողություն է սահմանում՝ խստորեն պահպանելով կարգապահությունը:

«Կառավարությունում  կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը, որոշ դեպքերում ֆինանսական դժվարություններ կարող են ստեղծվել իրենց համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 2-օրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ավելացված արժեքի հարկի վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ:

Վարչապետը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ՊԵԿ-ին ներկայացնել արտահանող ընկերությունների ցանկը: Միաժամանակ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարվեց մթերման ժամանակահատվածում հատուկ ռեժիմ սահմանել: «Մենք նաև մթերողների համար ստեղծել ենք 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն իրականացնենք մաքսիմալ արագ և էֆեկտիվ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին