Կիրակի, 06. 10. 2024

spot_img

Թուրքիա Պատրաստ Չէ Առանց Նախապայմաններու Հայաստանի Հետ Յարաբերություններ Հաստատելու․ Սերժ Սարգսեան

Հայ-թրքական սահմանի բացումը կրնայ տեղի ունենալ Երեւանի եւ Անգարայի փոխադարձ համաձայնութեամբ` առանց նախապայմաններու: Այդ մասին «Ռուսիան այսօր» (Russia today) լրատուական գործակալութեան գլխաւոր տնօրէն Տիմիթրի Քիսելյովին տուած հարցազրոյցի ժամանակ ըսած է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան:

«Ես միշտ, գուցէ դա արդէն ոչ ժողովրդական օրինակ է, ասում եմ, որ ցանկացած հարսանիք եւ ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնութիւնը: Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծուած է, դա այդ դէպքը չէ: Այդ առումով մեզանից ոչինչ կախուած չէ»,- ըսած է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսեան ընդգծած է, որ Հայաստան իր կողմէ շատոնց պատրաստ է ձեռնարկելու յարաբերութիւններու կարգաւորման ուղղուած քայլերը:

«Մինչեւ 2009 թուականն անգամ մեր որոշ ընկերները ասում էին, որ մենք բարդութաւորուած ենք ցեղասպանութեամբ, որ մենք պարզապէս թուրքերի հետ չենք ցանկանում որեւէ յարաբերութիւն, մինչեւ նրանք չճանաչեն Ցեղասպանութիւնը: Բայց մենք գնացինք դրան: Դուք հասկանում էք այդ ժամանակ իմ վիճակը, երբ ես շրջում էի գրեթէ ողջ աշխարհով` հանդիպելով հայկական սփիւռքի ներկայացուցիչների հետ: Իսկ Փարիզում, Նիւ Եորքում, Լոս Անճելըսում, Պէյրութում Հայաստանի նախագահի դէմ դուրս էին եկել այդ երկրի` հայկական ծագումով հազարաւոր քաղաքացիներ, որոնք պահանջում էին չստորագրել այդ արձանագրութիւնները (Հայ-թրքական արձանագրութիւնները- Tert.am): Ես աշխատում էի, ես համոզում էի, ես խնդրում էի»,- ըսած է Սերժ Սարգսեան:

«Արդիւնքում` ստորագրեցինք, նրանք իրենց պարտաւորութիւնները չեն կատարում: Էլ ի՞նչ անել: Ասել. այո, եկէք անվտանգութեան գօտին տանք Ազրպէյճանին, իսկ Թուրքիան կը բացի սահմանները: Եւ յետո՞յ: Երեք ամսից, մէկ տարուց, մէկուկէս տարուց մի կոնֆլիկտ կը լինի, կրկին կը փակի: Դա մեզանից չէ կախուած»,- ըսած է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսեան յայտարարած է, որ կը ցանկայ Հայաստան Թուրքիա սահմանի բացումը: «Ցանկանում եմ, որ թուրք երիտասարդութիւնը հասկանայ, որ նա մեղաւոր չէ, որ Օսմանեան կայսրութիւնում հայերի ցեղասպանութիւն է իրականացուել: Որովհետեւ իրականում ո՞րն է այսօրուայ թուրք երիտասարդութեան մեղքը: Հասկանու՞մ էք»,- ըսած է ան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին