«Մեր ունեցած ինֆորմացիայով, այն տագնապային, խուճապային վիճակը, որ հիմա հնչեցնում են, չի համապատասխանում իրականութեանը: Այսինքն, այնպէս չէ, որ թոթալ տեղափոխման ցանկութիւն գոյութիւն ունի, նորից եմ կրկնում, այն մարդիկ որոնք ուզեցել են գալ, դուրս գալ Սիրիայից վաղուց դուրս են եկել»,– ըսած է ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրտուս Զաքարեան` զրուցելով «Azatutyun.am»-ի հետ։
«Կան մարդիկ, որ այսօր ուզում են դուրս գալ, ոչ ոք դա չի ժխտում, բայց մամուլն այնպիսի տրամադրութիւն է ձեւաւորում, որ կարծես թէ Սիրիայի հայերը բոլորն ուզում են դուրս գալ այնտեղից եւ Հայաստանը որեւէ բան չի անում»,- ընդգծած է ան: