Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21ին կայացավ ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված ամենանշանակալի իրադարձությունը` տոնական զորահանդեսը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն անցավ շարված բոլոր ստորաբաժանումների մոտով` ողջունելով և շնորհավորելով նրանց ՀՀ անկախության 25ամյակի կապակցությամբ: Այնուհետեւ նախարարը զեկուցեց ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին զորահանդեսի պատրաստության մասին, ինչից հետո տրվեց զորահանդեսի մեկնարկը: Զորահանդեսին տրիբունայից հետևում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, ՀՀում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինվորականներ, հոգևորականներ, այլք