ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան Յունիս 20-ին Ս. Փեթերզպուրկի մէջ հանդիպում ունեցած է՝ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներ Իկոր Փոփովի (Ռուսիա), Փիեռ Անտրիոյի (Ֆրանսա), Ճէյմս Ուորլիքի (Միացեալ Նահանգներ) եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անճէյ Գասփրչիքի հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենեակին հաղորդած տեղեկութիւններով՝ նախագահ Սարգսեան ներկայացուցած է իր տպաւորութիւնները` Ս. Փեթերզպուրկի մէջ տեղի ունեցած հանդիպումներէն: