Ուրբաթ, 04. 07. 2025

spot_img

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի Ուղերձը ՌԱԿ 27-րդ Պատգամաւորական Ժողովին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ

                                               Երեւան, 25 Մայիսի 2016

Ռամկավար Ազատական Կուսակցութեան
27-րդ Ընդհանուր Պատգամաւորական
Ժողովի Մասնակիցներին

 

Յարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Սրտանց ողջունում եմ Ռամկավար ազատական կուսակցութեան 27-րդ ընդհանուր պատգամաւորական ժողովի բոլոր մասնակիցներին: Ուրախ եմ, որ այն տեղի է ունենում մեր անկախ պետութեան սրտում՝ Երեւանում:

Լինելով հայկական աւանդական կուսակցութիւններից մէկը՝ Ռամկավար ազատական կուսակցութիւնը մշտապէս ուրոյն տեղ է զբաղեցրել հայ հանրութեան կեանքի կազմակերպման գործում: Սփիւռքում այս կառոյցը մշտապէս ամուր հիմքեր է ստեղծել հայկական ինքնութեան պահպանման համար՝ մեղմելով ուծացման վտանգը:

Մեր հայրենիքի անկախութեան վերանուաճմամբ՝ Ռամկավար ազատական կուսակցութիւնը վերահաստատուեց նաեւ մայր Հայաստանում: Հայ ժողովրդի պատմական կուսակցութիւնները, լինելով հարուստ քաղաքական աւանդոյթի կրողներ, կարեւոր դերակատարութիւն ունեն ոչ միայն սփիւռքում, այլեւ բուն հայրենիքում:

Անկախութեան առաջին իսկ օրից անչափ կարեւոր էր, որ մեր հասարակութեան՝ բռնի ուժով ընդհատուած աւանդոյթները հնարաւորինս ամուր արմատներ գցէին Հայաստանում: Կուսակցութիւնն անցած տարիների ընթացքում եղել է այս կարեւորագոյն առաքելութիւնն իրականացնողներից մէկը:

Վստահ եմ, որ հետեւողականօրէն կը շարունակէք ձեր գործունէութիւնը՝ ի բարօրութիւն Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփիւռ հայութեան: Այսօր, առաւել քան երբեք, ակնյայտ է, որ պետութեամբ է ամրանում հայ ժողովրդի ապագան: Հայաստանը հզօր է եւ ամուր նաեւ ձեր աշխատանքով եւ համերաշխութեամբ: Ձեր ներուժն ու կարողութիւնները մշտապէս պահանջուած են լինելու:

Մաղթում եմ ձեզ նորանոր յաջողութիւններ եւ ձեռքբերումներ՝ յանուն մեր ազգային իղձերի:

 

Յարգանօք

ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին