Ուրբաթ, 13. 06. 2025

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց ՌԱԿ Կենտրոնական վարչութեան Անդամներին

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռամկավար ազատական կուսակցութեան (ՌԱԿ) կենտրոնական վարչութեան նորընտիր անդամներին` գլխաւորութեամբ վարչութեան ատենապետ Սերխիօ Նահապետեանի:

Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը` տիար Սերխիօ Նահապետեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորակազմ վարչութեան անդամներին: Իր խօսքում ՌԱԿ նախագահը կարեւորեց ազգային կեանքում Հայոց Եկեղեցու բացառիկ դերակատարութիւնը` կուսակիցների անունից պատրաստակամութիւն յայտնելով զօրավիգ լինելու Հայ Եկեղեցուն եւ նրա առաքելութեանը:

Այնուհետեւ կուսակցութեան նորակազմ կենտրոնական վարչութեանն իր օրհնութիւնը փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբութիւնն իր շնորհաւորանքները բերեց վարչութեան նախագահին եւ անդամներին ընտրութեան առիթով` մաղթելով պտղաբեր եւ արդիւնաշատ գործունէութիւն ազգային անդաստանում:

Հայոց Հայրապետը գոհունակութեամբ հաստատեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մշտապէս զգացել է ՌԱԿ բերած զօրակցութիւնը: Այս առիթով Նորին Սրբութիւնը պատգամեց, որ ՌԱԿ-ը յաղթահարի ներկուսակցական բաժանումը եւ համախումբ ու միաբան առաւել արդիւնաւորի իր ծառայութիւնը Հայրենիքում եւ Սփիւռքում:

Զրոյցի ընթացքում անդրադարձ եղաւ նաեւ Հայ Եկեղեցու քարոզչական, սոցիալական ու կրթական ծրագրերին, հոգեւորականների պատրաստութեան խնդրին:

Վերջում, վերստին իր գնահատանքը փոխանցելով հիւրերին, Հայոց Հայրապետը վաստահութիւն յայտնեց, որ նաեւ նրանց նուիրեալ ու նախանձախնդիր ջանքերի շնորհիւ պէտք է դիմագրաւուեն Հայրենիքի ու աշխարհասփիւռ հայ ժողովրդի առջեւ ծառացած բազում մարտահրաւէրներ:

2

Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին