Շաբաթ, 19. 07. 2025

spot_img

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Շնորհաւորական Ուղերձը Մարտի 8-ի` Կանանց Տօնի Առիթով

Լուսոյ Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու ջերմ շնորհաւորանքներն ենք բերում տիկնանց եւ օրիորդաց Մարտի 8-ի տօնական առիթով:

Բազմադարեայ մեր պատմութեամբ է վկայուած հայ կնոջ առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքի առաջընթացի, հոգեւոր արժէքների պահպանման, կրթութեան ու մշակոյթի զարգացման գործում, այլեւ Հայրենիքի պաշտպանութեան, դժուարութիւնների ու մարտահրաւէրների դիմագրաւման մաքառումներում: Հայ կանայք աստուածասիրութեան եւ ազգասիրութեան մեծագործութիւններով, քաջութեան ու խիզախումի պանծալի օրինակներով շարունակ ներշնչանք ու զօրութիւն են պարգեւում մեր ժողովրդի զաւակներին։

Մեր գնահատանքն ենք բերում Ձեզ, սիրելի կանայք, որ հաւատքով եւ սիրով այսօր էլ Ձեր ջանքերն ու նուիրումն էք բերում պետական եւ հասարակական մեր կեանքի բոլոր ասպարէզներում, որպէսզի միշտ ծաղկուն լինի հայ կեանքը, զօրացեալ` հայ ընտանիքը եւ բարօր ու շէն հայրենի մեր երկիրը:

Մեր մաղթանքն է, որ Երկնաւոր Տիրոջ օրհնութեամբ միշտ լինէք խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ` օրհնուած առաքինութիւններով ու բարեգործութեամբ:

Աղօթում ենք, որ Բարձրեալն Աստուած Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ պահպանի բոլոր կանանց, պարգեւի երջանկութեամբ լի արեւառատ տարիներ եւ երկնառաք բիւր բարիք:

Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհները, սէրն ու խաղաղութիւնը թող լինեն Ձեզ ամէնքիդ հետ. Ամէն:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին