Հինգշաբթի, 27. 03. 2025

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շնորհաւորել Է Արգենտինայի Նորընտիր Նախագահին

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհաւորական գիր է յղել տիար Մաուրիսիոյ Մակրիին` Արգենտինայի Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ:

«Ջերմութեամբ ենք յիշում Ձեզ հետ ունեցած մեր հանդիպումները ինչպէս Պուենոս Այրեսում, այնպէս էլ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում, երբ առիթ ունեցանք անդրադառնալու մեր երկու ժողովուրդների բարեկամութեանը եւ Արգենտինայում հայ համայնքի գործունէութեանը, որին մշտապէս բարեացակամ ու հոգատար վերաբերմունքով զօրակից էք եղել Դուք եւ Արգենտինայի իշխանութիւնները:

Մեր մաղթանքն է, որ Տիրոջ առաջնորդութեամբ շարունակական յաջողութիւններով արգասաւորուեն Ձեր ջանքերը յանուն Ձեր երկրի առաջընթացի», – ասւում է Նորին Սրբութեան շնորհաւորագրում:

Ամենայն Հայոց Հայրապետը նաեւ հայցել է Բարձրեալն Աստծուն՝ օրհնել եւ զօրացնել Արգենտինայի Հանրապետութիւնը եւ նրա բարեպաշտ ժողովրդին:

 

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին