Երկուշաբթի, 09. 09. 2024

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ցաւակցագիր Է Յղել Ֆրանսիայի Նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ցաւակցական գիր է յղել Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Ֆրանսուա Օլանտին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնների կապակցութեամբ, որոնց հետեւանքով կան մեծաթիւ զոհեր, վիրաւորուել են բազմաթիւ մարդիկ:

«Այսօր, երբ Մեր ժողովուրդը նշում է Հայոց Ցեղասպանութեան օրերին Մուսալեռան ինքնապաշտպանութեան 100ամեակը եւ երախտագիտութեամբ յիշում իր զաւակների փրկուելը ֆրանսիական նաւատորմի կողմից, մենք շնորհակալութեան հետ մէկտեղ Մեր ու հաւատաւոր Մեր ժողովրդի անունից վշտակցութիւն եւ ցաւակցութիւն ենք յայտնում Ձեզ, զոհուածների ընտանիքներին, Ֆրասիայի եղբայր ժողովրդին:

Խստօրէն դատապարտում ենք անմեղ ֆրասիացիների դէմ ուղղուած ահաբեկչական գործողութիւնները: Ահաբեկչութիւնը ազգութիւն չի ճանաչում եւ ուղղուած է ողջ մարդկութեան, աշխարհի բարօրութեան, մարդկանց ու ժողովուրդների ապահով եւ ստեղծարար համակեցութեան դէմ: Հաւատում ենք, որ Ձեր գլխաւորութեամբ Ֆրանսիոյ ժողովուրդը պիտի յաղթահարի ստեղծուած իրավիճակն ու կորստեան ցաւը եւ պիտի շարունակի վճռական պայքարը ահաբեկչութեան դէմ` զերծ պահելու աշխարհն ու համայն մարդկութեան կեանքը նման եղեռնագործութիւններից եւ ոճրագործութիւններից», ասուած է Նորին Սրբութեան ցաւակցագրում:

Վեհափառ Հայրապետն հայցել է Երկնաւոր Տիրոջը հանգստութիւն շնորհել զոհուածների հոգիներին, մխիթարութիւն պարգեւել մահացածների հարազատներին եւ շուտափոյթ առողջութիւն` ահաբեկչութիւններից տուժածներին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին