Չորեքշաբթի, 02. 07. 2025

spot_img

Հաղորդագրութիւն – «Վարդանանց Ասպետներ» Բարեգործական Կազմակերպութեան Այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց՝ «Վարդանանց Ասպետներ» բարեգործական կազմակերպութեան անդամներին:

Հանդիպմանը բարեգործական կազմակերպութեան անդամները Նորին Սրբութեանը ներկայացրեցին Սփիւռքում ծաւալած իրենց գործունէութիւնը` ուղղուած Սփիւռքի հայկական դպրոցների եւ մանկապարտէզների աջակցութեանը:

Ամենայն Հայոց Հայրապետը հայրենանուէր առաքելութեան իրագործման համար, իր­ գնահատանքը յայտնեց բարեգործական կազմակերպութեան անդամներին` ընգծելով, որ «Վարդանանց Ասպետներ» կազմակերպութիւնը մշտապէս կանգնած է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին` բերելով անսակարկ աջակցութիւն եւ զօրակցութիւն:

Վերջում Վեհափառ Հայրապետը իր օրհնութիւնը բերելով նրանց, մաղթեց երկարամեայ արգասաւոր գործունէութիւն եւ հայանպաստ նորանոր ծրագրերի իրականացում:

Vardananc Aspetner 02

 

Vardananc Aspetner 01

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին